Այն, ինչ պատմությունը հաճախ մերժել է մեզ՝ խաղաղություն, արդարություն, իրավունք, կյանքի խնդություն, մեր հողում պիտի ծաղկեն:
Գոտեպնդվենք արիությամբ, սիրով, միաբանությամբ ու լավատեսությամբ, բարեխնամ երկիր կառուցենք, շեն ու զարգացող, հավատքով պայծառ երկիր, որտեղ արգասավորվեն մարդու հանդեպ հարգանքն ու խնամքը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց